aD MARGINEM

ՏԱՐԲԵՐ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ ԲԱԽՈՒՄ

 

 ՍՆԱՆՈՒՆ Դավիթ (Տեր-Դանիելյան, 1879- 1943),

Հայ հրապարակախոս, պատմաբան, հասարակական գործիչ; Ծնվել է Մեծ շեն գյուղում (Մարտակերաի շրջան)։ Սկըզբնական կրթությունն ստացել է Գանձակում, այնուհետև լրացրել ինքնակրթությամբ։ Գրասենյակային աշխատող է եղել Բաքվի նավթահանքերում։ Դեռևս պատանի հարել է Հնչակյան կուսակցությանը, ապա՝ Դաշնակցությանը, իսկ 1905-ից՝ Հայ սոցիալ-դեմոկրատական բանվորական կազմակերպությանը (սպեցիֆիկներ), դարձել նրա գաղափարախոսը։ 1918-ի վերջերին ապրել է Թիֆլիասմ, 1919-ից բնակության է հաստատել Երեվանում։ Աշխատակցել է «Մշակ», «Նոր հոսանք» թերթերին և կազմակերպել «Մեր ուղին» (1912), «Գործ» (1917), «Հայաստանի կոոպերացիա» (1919), «Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի» (1921), «Նորք» (1922) և այլ պարբերականների հրատարակությունը:

 

«Ռուսահայերի հասարակական զարգացումը» (հ. 1-1916, հ. 2-1922, հ. 3-1926)

հատոր առաջին - գլուխ 1  ՏԱՐԲԵՐ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ ԲԱԽՈՒՄ

 

Հայութեան գերագոյն դժբախտութիւնը կայացել է նրա մէջ, որ նա, որպէս մարդկային ցեղի մի հատուած, զրկուած է եղել հնարաւորութիւնից` ապրել և զարգանալ ազատ օտարի բիրտ ազդեցութիւնից, լինի դա քաղաքական թէ կուլտուրական: Առհասարակ ինքնամփոփ հասարակական կեանք գոյութիւն չունի, բայց այլ բան է սովորել հարևանից և առաջաւորից, այլ բան է ակամայից վիզը ճկել օտարի լծի տակ և դառնալ ստորադաս մի միջավայր, որի իւրաքանչիւր շարժումն ու քայլը յարմարեցրուաց պիտի լինի վերադաս և տիրող խաւի կամքին ու ցանկութեանը: Այստեղ մէկը կորցնում է իր ինքնութիւնը և մնում ակնածողի դերում, միւսն իր ամբողջութեամբ, բայց, իհարկէ, քանակական տարբերութիւններով իր զանազան ծալքերում, ընդգրկում է արտօնեալի իրաւունքը, ամբողջովին համակւում դրանով և իր տիրական կացութեան հետ սերտօրէն կապում հացկատակի դերը: Այդպես չէր մի՞թէ հայութիւնը պարսկական տիրապետութեան ժամանակ: Հայութեան վրայ վերից վար էր նայում ոչ միայն  թուրք աղայութիւնն ու բէկութիւնը, որոնք ուռճանում էին հայ ժողովրդի հիւթերով, այլ հայութեան վրայ իր բռունցքն էր փորձում և հասարակ թուրքը, այն թուրքը, որ պակաս կրակով չէր այրւում սեփական արտօնեալ դասերի ճիրաններում: Տիրող դասերի առանձնայատուկ դրութիւնից բղխած վերաբերմունքը և հոգեբանութիւնը պատուաստւում էր և հասարակ ժողովրդի մէջ ու ստացւում էր մի ՚կացութիւն, ուր ոչ միայն կան արտօնեալ ղասեր, այլ կայ և արտօնեալ ժողովուրդ, որքան որ այդ վերջինի արտօնութիւնները չնչին լինէին և որքան որ իր հերթին նա արտօնեալ չը լինէր հարազատ ցեղի ծոցում հանդէս եկած խմբակցութիւնների դիմաց: Ինչո՞վ պիտի բացատրել այս հանգամանքը, այսինքն այն դրութիւնը, որ միևնոյն պետականութեան րեժիմին ենթարկուող ժողովուրղներից մէկը համարւում է առաջնակարգ համայնք, միւսը` ստորակարգ, որ պետութեան սահմաններում ապրող ժողովուրդները չեն ստորաբաժանւում ըստ հասարակա­կան դրութեան, այլ նախ բաժան-բաժան են լինում ըստ ծագ­ման և ապա հարազատ համայնքի ծոցում նոր միայն շերտաւորւում ըստ հասարակականի: Այս երևոյթի բացադրութիւնը պիտի փնտրել նրա մէջ, որ մի ազգ դժբախտութիւն ունենալով կորցնելու իր քաղաքական անկախութիւնը՝ միևնոյն ժամանակ ստորադասւում է իրենից կուլտուրապէս բարձր կամ ցածր նուաճողին: Տարբեր քաղաքակրթութիւնները զգացնել են տա­լիս իրենց:

 

Կ.Ա. Այստեղ, ի տարբերություն բոլշևիկների, ոչ բոլշևիկ ընկերվար-ժողովրդավարական (սոցիալ-դեմոկրատ) գաղափարախոս Դավիթ Անանունն էթնիկ գործոնը պատմության մեջ համարում է դասակարգայինից ոչ պակաս կարևոր:

Կա՞ արդյոք քաղաքական առումով գործոնների «օբյեկտիվ» հիերարխիա, գոնե տվյալ ժամանակաշրջանի ու տարածաշրջանի համար: Ամեն ինչ կախված է սուբյեկտի տեսակետից. ու՞մ շահերից ելնելով է նա դատում՝ ի՞նչ հանրության, կորպորացիայի կամ խմբակի: Համապատասխան գործոնը նրա համար առաջնակարգ է դառնում: Քաղաքական ոլորտում «չեզոք» տեսակետը միշտ սպասարկում է իշխողների շահը և ոչ մի «գիտական» առավելություն չունի ուրիշների համամատ:

 

Ճիշտ է, հաւասար քաղաքակրթական մակարդակի վրայ կանգնած ազգութիւններն ևս յաճախ հաշտ կեանքով չեն ապ­րում միևնոյն պետականութեան հովանու տակ, բայց այստեղ ազգային հակամարտութիւնը չի ընդունում օտարակեր բնոյթ և, վերջապէս, այստեղ տարբեր ազգերի, աւելի ճիշտը՝ այդ ազգերի տիրող դասակարգերի հակամարտութիւնը գտնում է հակակշիռ ոյժ նրանց ծոցից ելած ՚վարի գիտակից խաւերի մէջ: Այս չկար հայութեան պատմական անցեալում:

Այո, եթէ գերագոյն դժբախտութիւն է, որ հայութիւնը չկարողացաւ ապրել և զարգանալ ինքնանկախ կեանքով, ապա այդ գերագոյն դժբախտութ՚իւնն աւելի ևս խտացաւ, երբ նրան վիճակուեց ենթարկուել կուլտուրապէս իրենից ցածր մի նուաճողի:

Զարմանալի բան: Այբուբենական ճշմարաաթ՚իւն Է համարւում, որ քաղաքակրթութիւնն ամենուրեք յաղթանակող Է: Սակայն, ինչպէս երևում Է այդ ճշմարտութիւնն էլ, բոլոր ճշմարտութիւնների պէս, յարաբերական հասկացողութիւն Է և իր արժէքն ու իմաստն ունի ժամանակի ու տարածութեան մէջ: Իսկապէս: Եթէ վերցնենք պատմական հային և պատմական թուրքին և մի համեմատական ակնարկ ձգենք այդ երկու ժողովուրդների կուլտուրական տուեալների վրայ, ապա կը տեսնենք, որ մեր օրերի ըմբռնումով կուլտուրա ասած բանը հայերի մօտն էր ե թուրքերից շատ հեռու: Հայը նստակեաց ապրում էր քաղաքներում և գիւղերում, նա ունէր արհեստ և վաճառականութ՚իւն, նա ունէր ազգային գրականութիւն, ունէր օրէնքների ժողովածու, մի խօսքով`շատ ու քիչ բաւարար մի­ջոցներ բնութեան հարստութիւններին հեշտ կերպով տիրելու և մարդկային րարձր հասարակակարգ ստեղծելու: Կուլտուրան էլ դա է: Բայց եկաւ թուրքր, որը ոչ միայն քաղաքի բնակիչ չէր, այլ ոչ իսկ հասարակ նստակեաց գիւղացի, եկաւ անա­պատների այդ թափառականը, այդ աստանդական հովիւը և իր բռունցքի տակ փշրելով բարձր կուլտուրան, ոտնահարեց իսկութիւն համարուած ճչմարտութիւնր, թէ կուլտուրան յաղթանակող Է և շուռ տուեց պատմութեան անիւր: Ինչո՞վ բա­ցատրել: Միմիայն նրանով, որ յաղթանակող է այն կուլտուրան, որ իր շուրջն օղակում ե համախմբում է հոծ մարդկային զանգուածներ, որ յաղթանակող է այն կուլտուրան, որը ստեղ­ծում է արժէքներ ոչ թէ հասարակութեան մի չնչին խաւի,այլ նրա մեծամասնութեան համար: Այդպիսի մի կուլտուրա իրաւ որ յաղթանակող կարող Է լինել, կուլտուրա ասածդ ոչ թէ պիտի բաժանէ, այլ միացնէ: Այդպէս էր արդեօ՞ք պատմա­կան հայի կուլտուրան: Ո՛չ: Ամեն գաւառակ իր տէրն ու շահն ունէր, ամեն դաս իր ձգտումներրը:

 

Կ.Ա. Այստեղ Անանունը դատում է իր ժամանակի դիրքերից: Անտիկ շրջանից ի վեր՝ մինչև  19 դ., կրոնից ու բարբառների նմանությունից բացի չի եղել «կուլտուրան, որ իր շուրջն օղակում ե համախմբում է հոծ մարդկային զանգուածներ», այսինքն սոցիալական ստորին խավերը կամ դասակարգերը:

Անանունը նկատի է ունենում «ազգային մշակույթի» նման մի բան: Բայց այդպիսի մշակույթը հնարավոր է դարձավ միայն պետության կողմից պետական լեզվով զանգվածային դպրոցական կրթության կազմակերպման հետո: Անանունը և ընդհանրապես մարքսիզմը ճիշտ էին այն հարցում, որ մշակույթները տարբերվել են ոչ միայն ժամանակային, տարածքային, էթնիկ, կրոնական առումներով, այլ նաև սոցիալական առումով: Հեշտ չէ ազգային մշակույթը ձևավորել մի էթնոսի տարբեր մշակույթներից: Նոր ազգային մշակույթի մեջ բարձր և հին արվեստի մասը մինչև սոցիալ-տնտեսական արդիականացման փուլը հաճախ իրենից ներկայացնում է էթնիկ հանրության շատ փոքր հատվածի՝ վերնախավերի մշակույթը: Այս արվեստը միայն ագգի կերտման ընթացքում սկսում են ժողովրդացնել: Իր ժամանակում այն կարող էր լինել ավելի մոտ ոչ թե էթնիկ առումով ազգակից «ժողովրդական», այլ էթնիկ առումով օտար՝ նույնպես վերնախավային մշակույթին:

 

Հայը գերազանցապէս երկրագործ ժողովուրդ էր, թէև ունէր և գոված քաղաքներ: Եւ որպէս գիւղացի-երկրագործ ժողովուրդ, այն էլ զանազան մանր ու մունր տէրերի կենտրոնախոյս ձգտումներին ենթակայ, նա չէր կարող մասսայական գործի կրող հանդիսանալ: Նրա դժբախտութիւնն իր քաղաքակրթութեան մեջ չէր, այլ դրա նուազ զարգացման: Եթէ հայութ՚իւնը միջին դարերում ունենար զար­գացած և ուժեղ քաղաքներ, նա անտարակոյս կարող կըլինէր՝ կոտրելով մանր իշխանների անջատողական եռանդը՝ ստեղծել կենտրոնացած  մի պետութիւն,  որը պատուար կըհանդիսանար թափառականների առաջ ե հայ-հայրենիք  չէր ծուատուիլ նրանց գիշատիչ ճիրաններից: Սակայն ակնարկածս հանգամանքը գոյութիւն չունէր։ Տոհմական և համայնական խիստ բնազդով տոգորուած թափառական հորդաների դիմաց հայը հրապարակ էր հանում իր պառակտուած ազգային դիմադրութիւնը։ Եւնհամայնական գրոհի առջև նա ընկճուեց: Հայասաանում կատարւում էր միևնոյն բանը, ինչ որ տեղի ունեցաւ Հռոմում և Բիւզանդիայում։ Հռոմն ընկաւ գերմանական մարկայի (համայնքի) հարուածների աակ,  Բիւզանգիան - Տաճիկների տոհմական կազմակերպութեան։ Ոչ մի բերան չի կարող զօրել ասելու, թէ Հռոմի կամ Բիւզանդիայի քաղաքակրթութիւնը ստոր աստիճանի մի ստացուածք էր համեմատած Գերման  ցեղերի կամ Տաճիկների քաղաքակրթութեան հետ: Ընդհակառակը, գերմանացին և տաճիկը շատ բան  ունէին սովորելու Հռոմից և Բիւզանդիայից: Եւ այնուամենայնիւ քաղաքակրթական ստոր աստի­ճանի վրայ կանգնած յաղթեցին ե շուռ տուին  պաամութեան անիւը։ Այս մի փառաւոր ապացոյց է, որ քաղաքակրթութիւնն ամենուրեք յաղթանակող ոյժ չէ։ Քաղաքակրթութիւնն այդպիսի մի ոյժ է այն ժամանակ, երբ, ինչպէս ասացինք վերը, նա շահագրգռում է իր յարատևութեան մէջ մասսաներին, իսկ երբ նա ծառայում է ընտրեալներին, երբ նա ընտրեալների ձեռքին մի միջոց է հպատակեցնելու և շահագործելու մասսաները, այն ժամանակ նա խորտակւում է մասսայական թեթև գրոհից: Հռոմն և Բիւզանդիան ընկան իրենց դասակարգային խիստ շերտաւորման շնորհիւ: Գերմանական ցեղերն ու տաճիկները յաղթեցին իրենց  մէջ պահպանած համայնական և տոհմական կազմակերպութեան և բնազդների օգնութեամբ։ Արդ`Հայաստանն էլ ընկավ Հռոմն ու Բիւզանդիան կործանող միևնոյն պայմանների շնորհիւ:

 

Կ.Ա. Իհարկե, դժվար է համաձայնվել կայսրությունների և Հայաստանի կործանման նույն պատճառներին: Ոչ մի առումով չի կարելի հավասարեցնել դարերի ընթացքում գերիշխող կայսրությունները իրենց ռազմա-քաղաքական «մեքենաներով» և Անիի կամ Վասպուրականի թագավորությունները, որոնց վասալությունը իրար մեջ վիճարկել են Բյուզանդիան և Խալիֆաթը: Կայսրությունում իշխանությունը կենտրոնացված է մեգապոլիսի մեջ, իսկ հենց հզոր քաղաքային կենտրոնի բացակայությունն Անանունը համարում է Հայաստանի դիմակայելու անկարողության պատճառը: Անիի և Վասպուրականի թագավորությունները չեն կործանվել թափառական ցեղերի հարձակման տակ, այլ հարձակումից առաջ հանձնված են եղել նախկին սուվերենին՝ բյուզանդական կայսրին:

Կործանման առիթը եղել էր արտաքին, ռազմական: Կործանման բուն պատճառը եղել էր ներքին, «գաղափարախոսական»՝ կայսերական Պոլիսը, ինչպես որ նախկինում, ըմբռնվում էր որպես մետրոպոլիա, որպես բուն սուվերենի նստավայր:

«Արդ ի չորեքհարիւր իննսուն եւ չորս թուականին առաւ Անի, ո՛չ պատերազմի օրինիւ, այլ պատիր բանիւ. քանզի երդմամբ  եւ խաչիւ հաւանեցուցին զԳագիկ՝ հրամանաւ թագաւորին, թէ Միայն ի տեսանելն զքեզ, դարձուցից ի քեզ զթագաւորութիւնդ քո, եւ գրեցից զքեզ ժառանգ յաւիտենից աշխարհիդ եւ քաղաքիդ քոյ…»՝ գրում է Արիստակես Լաստիվերցի:

Անգամ եթե մետրոպոլիան ինչ-ինչ պատճառներով ժամանակավորապես չի ցանկանում անմիջականորեն կառավարել, անգամ եթե այն ի վիճակի չէ միջամտել երկրի գործերին, ծայրամասային վերնախավների տարբեր խմբերը տարբեր խնդիրներով սովորական հասցեով են դիմում՝ հույս ունենալով իրենց շահը առաջ տանել և վճարելով, բնականաբար, ոչ թե իրենց սեփականությամբ, իրենց արտոնություններով, այլ՝ երկրով: Մետրոպոլիան իր կողմից երբեք չէր հրաժարվում իր սուվերենութան սկզբունքից:

Անանունի անստուգությունը բնորոշ է մեր մտածելակերպին ու պայմանավորված է էթնոկենտրոնությամբ: Եթե մենք տեսնում ենք աշխարհը ազգային խնդիրների ու նպատակների տեսակետից, դա չի նշանակում որ պատմության մեջ պետք է գերագնահատել էթնոսի, իբրև քաղաքական սուբյեկտի դերը: Իրար հետ կռվում էին ոչ թե թուրքը և հայը, ռուսը և պարսիկը: Կռվում էին ռազմաքաղաքական «մեքենաները»՝ տարբեր զորահավաքման հնարավորություններով: Կայսրություն վերադառնալուց հետո այս տարածքների հայ բնակչությունը նորից դարձնել է կայսրի հպատակ և մարդկանց համապատասխան խումբ՝ բյուզանդական ռազմաքաղաքական «մեքենայի» մի մաս: Եվ այդ «մեքենան» շատ շուտ պարտվեց բազմաթիվ ներքին պատճառներով:

 

Շուռ եկաւ մեր պատմութեան անիւը։ Օտարի լուծն երկար դարեր եկաւ սպանելու եղած քաղաքակրթական նուաճումներն անգամ: Հայն այլևս իր վիճակի տնօրինողը չէր: Նա ստիպուած էր համակերպուել տիրողի կարգերին, վար իջնել քաղաքակրթական սանդուխքից և տիրապետող ցեղի հետ նորից վերապրել քաղաքակրթական այբուբէնը։ Հայութեան այն մասը, որն անկարող էր հանդուրժել երիտասարդի այդ աղայանալր, թողեց բզկտուած հայրենիքը և օտար հորիզոնների տակ փնտրեց իր երջանկութիւնը: Այդպիսով առաջ եկան այն մեծ գաղթականութիւնները, որոնցից հիմա չնչին բեկորնեբ են մնացել Աւստրիայամ, Հունգարիայում և այլն։

ՀաւանօրԷն այդ գաղթականաթ՚իւնները գլխաւորապէս գոյանում Էին քաղաքային բնակչութիւնից։ Պատմութիւնն էլ մեզ ասում Է ի միջի այլոց, որ գաղթողներն անեցիներն Էին, այսինքն հայոց մայր քադաքի բնակիչները: Դա արդարանում Է և պատմութեան տրամաբանութեան արաջ։ ՚Քաղաքների փոխյարաբերութիւնների, նիստ ու կացին սովոր բնակչութիւնը տեղ չունէր խաշնարածների և հելուզակների պետութեան մէջ: Եւ այդպիսով հայ քաղաքները դատարկուեցին, նրանց բնակչութիւնը ընդմիշտ կտրուեց հայրենիքից ե այդ հայրենիքը մնաց բաժին միմիայն հայ գիւղացիութեանը, որի մի մասը` ամրանալով լեռնաստաններում` յարաճուն պայքար վարեց բնութեան և դրսի թշնամիների արհաւիրքների դէմ, իսկ միւս մասը ենթարկուեց բռնաւոր տիրապետողի քմահաճ կարգերին և դարձաւ նրան կերակրող գրաստը:

Հայ գիւղացին անկարող էր քաղաքացու պէս հեշտութեամբ բաժանուել հայրենիքից։  Նա հողի  մարդ էր, մի սահմանափակ հորիզոն ճանաչող։ Եւ, վերջապէս, տիրապետող թուրք ցեղը խիստ տարբերութիւններ չէր մտցնում նրա տնտեսական և հասարակական  կեանքի մէջ։ Եթէ արհեստներով և վաճառականութեամբ պարապուող քաղաքացին`շահ չունենալով հելուզակութեամբ և իր հօտերի արդիւնքներով ապրող թափառականից՝  միմիայն կողոպտւում և կեղեքւում էր նրանից, ապա իր փակ տնտեսութեան մէջ պարփակուած գիւղացին, որն ապրում էր ինքն իրանով և իր համայնքով, որը կարիք չեր զգում առանձնապէս գործ ունենալու դրսի աշխարհի հետ, ապա այդ  գիւղացին աւելի հնարաւորութիւններ ունէր համակերպուելու նուաճողին: Նա  առաջ էլ ապրում էր իշխանաւորի բազկի տակ: Նոր իշխանաւորն չէր խառնւում նրա ներքին համայնական գործերին: Այդ իշխանաւորն անզօր էբ ամեն ծակ ու ծուկ շօշափող պետական մեխանիզմ ստեղծելու: Նա կամ կողոպտում էր կամ հարկ պահանջում, իսկ մնացածի մէջ հպա­տակն ազատ էր։ Այդպիսով գիւղացու դարաւոր հիմնարկութիւնր - գիւղական համայնքր - ազատ էր մնում դրսի ազդեցութիւններից։ Այգ հանգամանքը չափազանց նպաստաւոր Էր հայ գիւղացուն հայրենի հողին կպած պահելու համար։ Իր տնտեսականով նա խիստ յեղաշրջող ոյժի չէր պատահել, իր ինքնամփոփ համայնքի մէջ նա ազատ էր։ Եւ այդ պայմանների շնորհիւ նա դարեր շարունակ համբերատար կրեց օտարի լուծը։

 

Կ.Ա. Ավանդական գյուղացիական համայնքը՝ ինքնամփոփ ու ինքնաբավ՝ իսկապես անտարբեր էր իշխանության բնույթի նկատմամբ: Գյուղացիության հորիզոնը խիստ սահմանափակված էր:

«Գիւղացին իր տնտեսութիւնը վարում է մեկուսացած ու կղզիացած: Նրա հասարակական կեանքը սահում է իր իսկ համայնքի մէջ: Դրսի մարդկանց և համայնքների հետ կամ նա քիչ է շփւում կամ իսկի չի պատահում: Նրա ինքնամփոփ տնտեսութիւնը, որ տալիս է և՛ սնունդ և՛ հագուստ, չի հարկադրում բարդ յարաբերութիւններ ստեղծել դրսի աշխարհի հետ: Այդ պատճառով նա չի կարողանում լայն և ուժեղ՝ իրենից և իր շահերին համապատասխան՝ կազմակերպութիւններ ստեղծել: Նա միշտ փնտրում է հովանաւոր, որ պաշտպանութիւն ցույց տայ նրան դրսի թշնամիներից և խաղաղութիւն պարգևէ հայրենի երկրին» (Դ. Անանուն):

Գյուղացին կռվում էր պետական կամ մի ուրիշ «մեքենայի» կողմից կազմակերպված զորահավաքմանը հնազանդվելով: Զորահավաքման բացակայության պայմաններում նա երբեմն կարող էր բնազդորեն ինքնապաշտպանվել մահաբեր վտանգից, կամ հարձակվել՝ դիմադրության չսպասելով:

Բայց դա գյուղացու առանձնահատկությունը չէ: Ուրիշ, ավելի շարժական դասերը կամ սոցիալական խմբերը՝ բանվորները, արհեստավորները, վաճառականները և այլն, նույնպես ընդունակ չէին և չեն ինքնուրույնաբար զորահավաքվել քաղաքական պայքարի համար և մղել այս պայքարը: Ոչ սոցիալական, ոչ կրոնական կամ էթնիկ հանրությունները չեն կարող անմիջականորեն քաղաքական սուբյեկտ դառնալ: Դրանք որոշ շարժող և կազմակերպող ուժի կարիք ունեն, օրինակ՝ «բանվորական դասի ավանգարդի», ինչպես Լենինը անվանում էր բոլշևիկներիին: Հանրությունները ռեսուրսն են, որի ավելի մեծ կամ փոքր մասը, ավելի արագ կամ դանդաղ շարժում է «շարժիչի» շնորհիվ այս կամ այն «մեքենայի» կազմում:

Այն, ինչ մենք անվանում ենք «ազգ», կարող է լինել մի հանրություն՝ կրոնական կամ էթնո-կրոնական, դասակարգային կամ էթնո-սոցիալական՝ համապատասխան «ավանգարդով»/«շարժիչով» միասին: Այս ավանգարդը խոսում է ամբողջ հանրության անունից, ինչպես որ օրինակ, բոլշևիկները՝ բանվորական դասի ավանգարդը՝ խոսում էին ամբողջ դասակարգի անունից: Եվ «ավանգարդը»/«շարժիչը» քաղաքական իմաստով «իրավունք ունի» իշխել, կառավարել, խոսել հանրության անունից, եթե քաղաքական առումով հենց նա է սուբյեկտի «կորիզը»: Մնացած հանրությունը միայն սուբյեկտի «մարմինն» է: (Իհարկե «մարմնի» և «կորիզի» միչև հարաբերությունները տարբեր են լինում:) Այդ իմաստով գյուղացիությունը կտրուկ չի տարբերվում ուրիշ սոցիալական խմբերից: Խնդիրն այլ է՝ քաղաքական «շարժչի» ծնվելու և զարգանալու, մարդկանց զորահավաքելու համար ավելի նպաստավոր են բնակչության կենտրոնացման տարածքները՝ առաջին հերթին մեծ քաղաքները:

Հայ քաղաքային բնակչության (19 դ. մեծամասամբ Հայաստանից դուրս) և հայ գյուղացիության (մեծամասամբ Հայաստանում) միջև տարածքային անջատումը ակտիվիստներին զրկել է մատչելի մարդկային ռեսուրսներից, զանգվածին՝ անմիջական ղեկավարությունից:    

 

oN THE TOPIC

A European “grand revolution”, then, is a generalized revolt against an Old Regime. Moreover, such a transformation occurs only once in each national history, since it is also the founding event for the nation’s future “modernity”.

Семейная жизнь и устройство армянского народа совершенно патриархальные; но в одном отношении этот народ существенно отличается от прочих азиатских народов и именно в отношении к положению женского пола, признания его самостоятельности; равенство прав и достоинства, выказываются в семейном устройстве армян и в личности женщин. В этом, по мнению моему, заключается призвание армян к высшему разви...

Версия азиатского этногенеза  и соответственно азиатского духовного наследия древних германцев была основана на достижениях компаративной лингвистики, которая бурно развивалась именно в Германии, под воздействием обостренного интереса к «корням».