aRTICLES

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՄԻՏՔ ՔԱՂԱՔԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Որոշ իմաստով «ՀԱՄԱՏԵՔՍՏ» հանդեսը կարելի է համարել «Անիվ» հանդեսի հասարակական-քաղաքական մասի շարունակությունը նոր ձևաչափով, որոշ իմաստով էլ դա բոլորովին նոր նախագիծ է:

Մեր ժամանակներում ազգային խնդիրները պետք է առաջադրել ու քննարկել կոնցեպտուալ և միաժամանակ գործնական կերպով: Պետք է բացահայտել այս խնդիրների ճնշող մեծամասնության քաղաքական էությունը, ցույց տալ, որ քաղաքականը անհնար է հանգեցնել սոցիալականին, տնտեսականին, մշակութայինին, բարոյականին և անհնար է ոչ մի բանով փոխարինել: Մյուս կողմից, ամեն ինչը կարող է քաղաքական չափում ունենալ և որպես կանոն` ունի:

Ազգային, ինքնիշխան, արդար և ուժեղ պետության կերտելու համար կարևոր է առավելագույն լայն հորիզոն տեսնել, չսահմանափակվել միայն ներազգային կյանքի շրջանակներում` չնայած կենսական խնդիրների բազմաքանակությանը: Հաշվի առնելով գլոբալ տրենդները, միաժամանակ կարևոր է նաև առաջնահերթություններն ու գնահատականները ձևակերպել միային ազգային երկարաժամկետ շահերից ելնելով, թույլ չտալ դրսից Հայությանը թելադրել գաղափարական օրակարգ:

Քաղաքականությանն առնչվող անգամ վերացական կամ իդեալիստական մտքերը երբեք լիովին անօգտակար չեն լինում: Դա գործիք է՝ պահանջարկված կամ չպահանջված, հարմար կամ անհարմար, «քարից» մինչև «լազեր», որը մի ուժ կարող է օգտագործել հակառակորդի դեմ` ելնելով իր շահերից: Նախապես չմտածված արարքը չի կարող քաղաքական լինել: Դա վերաբերվում է ոչ միայն մարտավարական կամ ռազմավարական մտածողությանը, այլ նաև արժեքներին, ձևակերպված հավակնություններին, ապագայի կերպարին, որովհետև քաղաքականությունը միշտ ենթադրում է մոբիլիզացիա:

 

oN THE TOPIC

The nodal point of 1919 remains largely ignored, yet, it was in the crucible of the civil war through which the key features in the peculiar taxonomy of the Soviet state emerged (...). The bout of revolutionary organizational inventiveness performed under colossal pressure and during a compressed formative period is what really made the Soviet Union. It is also what has undone the even likelier...

Դառնալ քաղաքական սուբյեկտ՝ նշանակում է ռիսկի դիմել քաղաքական օբյեկտի կախված և խոցելի կարգավիճակից դուրս գալու համար, պայքարի մեջ մտնել՝ գերագույն իշխանության ձևավորման ու վերհսկողության ևպատակով:

 Триада «система универсальных сверхценностей – транснациональная «партия» - Центр/метрополия» держится на постоянной вербовке человеческого ресурса. При этом всякая такая триада оправдывает свое существование борьбой против другой транснациональной триады, желающей «подчинить мир», «поработить человечество». И под этим предлогом успешно привлекает к коллаборационизму ...