tOPICS

Մի այդպիսի բարոյական կարգից, որին ասումենք այլ բառով թագաւորութիւն, զուրկ է Հայոց կեանքը. այս բանը յայտնի է ամենեցուն և ուրանալ կարող չէ ոչ ոք: Եւ այդ բարոյական կարգի չլինելութիւնը Հայոց մէջ թէ ի'նչ հետևանքներ ունի, հերիք էր միայն ասել այս տեղ, որ ոչինչ ազգի մէջ ուսմունք և գիտութիւնք ծաղկած չեն, ուր չէ եղել նոցա վերայ մի կարող իշխանական գաւազանի հովանաւորութիւն, ուր չէ եղել մի ազատ քաղաքական կեանք:

Մեր սփիւռքեան կուսակցութիւններուն համար աւելի հանգիստ է, յատկապէս վերջին 50 տարիներուն, խօսիլ Հայկական ցեղասպանութեան ճանաչման, Թուրքիո հետ յարաբերութիւններու, Թուրքիո հետ հողային պահանջի մասին, քան այն մասին, ինչ որ կարեւոր է այսօր Հայաստանի մէջ ապրող ժողովրդին համար՝ ունենալ պետութիւն, որ արդիւնաւէտ է, որտեղ մարդիկ չեն ուզէր արտագաղթել

Առաջին համաշխարհային պատերզամէն յետոյ հայերը, այսպէս կոչուած, հակա ստատուս-քուոյ կազմակերպութիւն էին: Վերսալեան համակարգը չէր տուած հայերուն այն, ինչ կ'ակնկալէին, այդ իմաստով Վերսալեան համակարգի բարեփոխումը կամ փլուզումը հայերուն համար նոր հնարաւորութիւններ կուտար:

Ցույց եմ տալիս ընթացքը, թե ինչ ծանր պայմաններում հայ կինը հասավ անապատներ և հետո հետցեղասպանական առաջին շրջանը, ամիսները, ցեղասպանությունը վերապրող կանանց ճակատագիրը առաջին շրջանում՝ թե ինչպե՞ս էին հետհայկականացվում,  հետինտեգրվում, դառնում նոր վերածնված հայկական հասարակության մաս:

Կերգեն բոլոր լեզուներով բանաստեղծներ նորանոր,
Կըտան դարերը Ձեզ վայել հուշարձաններ փառավոր:
Իսկ ես, զինվորըդ խանդավառ, հայ լենինյան բանաստեղծ,
Բերում եմ քեզ ժողովրդիս երախտապարտ սիրտը մեծ:

Իսկ ազգի բարօրության առավել օբյեկտիվ չափանիշը երևի թե ֆիզիկական և մշակութային հարատևումն է, վերարտադրության գործընթացի անկասելիությունը։ Իսկ այդ բարդ խնդիրը պահանջում է դինամիզմի և կայունության մեխանիզմների մշտական գործադրում, հարափոփոխ հանգամանքների հետ ներդաշնակեցում և այլն։

Ուշագրավ է թռիչքային զարգացման կողմնակիցների դիմադրությունը ազգային պետության և քաղաքական ազգի կայացմանը: (...) ոչ թե լուծել նախորդ շրջանի անավարտ խնդիրը, այլ միանգամից գնալ դեպի առաջ, համայնքացում և ատոմիզացում բաց սահմանների և անպետականության համակարգում, իհարկե՝ կրկին չունենալով այդ նոր համակարգի տնտեսական, ֆինանսական, տեխոնոլոգիական և առավելևս մարդկային բազան:

Դառնալ քաղաքական սուբյեկտ՝ նշանակում է ռիսկի դիմել քաղաքական օբյեկտի կախված և խոցելի կարգավիճակից դուրս գալու համար, պայքարի մեջ մտնել՝ գերագույն իշխանության ձևավորման ու վերհսկողության ևպատակով: