tOPICS

Մի այդպիսի բարոյական կարգից, որին ասումենք այլ բառով թագաւորութիւն, զուրկ է Հայոց կեանքը. այս բանը յայտնի է ամենեցուն և ուրանալ կարող չէ ոչ ոք: Եւ այդ բարոյական կարգի չլինելութիւնը Հայոց մէջ թէ ի'նչ հետևանքներ ունի, հերիք էր միայն ասել այս տեղ, որ ոչինչ ազգի մէջ ուսմունք և գիտութիւնք ծաղկած չեն, ուր չէ եղել նոցա վերայ մի կարող իշխանական գաւազանի հովանաւորութիւն, ուր չէ եղել մի ազատ քաղաքական կեանք:

Առաջին համաշխարհային պատերզամէն յետոյ հայերը, այսպէս կոչուած, հակա ստատուս-քուոյ կազմակերպութիւն էին: Վերսալեան համակարգը չէր տուած հայերուն այն, ինչ կ'ակնկալէին, այդ իմաստով Վերսալեան համակարգի բարեփոխումը կամ փլուզումը հայերուն համար նոր հնարաւորութիւններ կուտար:

Կերգեն բոլոր լեզուներով բանաստեղծներ նորանոր,
Կըտան դարերը Ձեզ վայել հուշարձաններ փառավոր:
Իսկ ես, զինվորըդ խանդավառ, հայ լենինյան բանաստեղծ,
Բերում եմ քեզ ժողովրդիս երախտապարտ սիրտը մեծ:

հետամնացության և խավարի մեջ դարերով խարխափող քսենոֆոնյան Հայաստանը խորհրդային իշխանության շնորհիվ ծածկվում է գործարաններով, էլեկտրակայաններով, մեքենատրակտորային կայաններով, հարթ և բարեկարգ խճուղիներով, բարձրագույն,միջնակարգ և տարրական դպրոցներով:  Շտկվում է Հայաստանի գյուղացու դարերով ծռված ողնաշարը, հայ գեղջկուհին դեն է շպրտում տարիների հնացած ցնցոտին:

Իսկ ազգի բարօրության առավել օբյեկտիվ չափանիշը երևի թե ֆիզիկական և մշակութային հարատևումն է, վերարտադրության գործընթացի անկասելիությունը։ Իսկ այդ բարդ խնդիրը պահանջում է դինամիզմի և կայունության մեխանիզմների մշտական գործադրում, հարափոփոխ հանգամանքների հետ ներդաշնակեցում և այլն։

Ուշագրավ է թռիչքային զարգացման կողմնակիցների դիմադրությունը ազգային պետության և քաղաքական ազգի կայացմանը: (...) ոչ թե լուծել նախորդ շրջանի անավարտ խնդիրը, այլ միանգամից գնալ դեպի առաջ, համայնքացում և ատոմիզացում բաց սահմանների և անպետականության համակարգում, իհարկե՝ կրկին չունենալով այդ նոր համակարգի տնտեսական, ֆինանսական, տեխոնոլոգիական և առավելևս մարդկային բազան:

Նույն XVIII դարը, որը շեշտեց իր կրթված խավերի ինտերնացիոնալ գիտակցությունը (զանգվածները շարունակում էին մտածել և զգալ բացառապես տեղական համատեքստում),  նույնպես ականատես էր արդի ազգայնականության առաջին դրսևորումներին: Հետագա անտագոնիզմը ինտերնացիոնալիզմի և ազգայնականության միջև դեռևս լայնորեն հայտնի չէր: Նրանք ձևավորեցին նույն շարժման երկու կողմերը.