tOPICS

«Կիլիկիան»՝ դա տեղափոխված հայեր չեն, այլ տեղափոխված Հայաստանը: Այստեղ է նրա սկզբունքային տարբերւթյունը Սեբաստիայից կամ Կեսարիայից: Հայկական պետություն, որտեղ իշխում էր «թագաւոր ամենայն Հայոց»-ը, չէր կարող Սփյուռք լինել:

Ուշագրավ է թռիչքային զարգացման կողմնակիցների դիմադրությունը ազգային պետության և քաղաքական ազգի կայացմանը: (...) ոչ թե լուծել նախորդ շրջանի անավարտ խնդիրը, այլ միանգամից գնալ դեպի առաջ, համայնքացում և ատոմիզացում բաց սահմանների և անպետականության համակարգում, իհարկե՝ կրկին չունենալով այդ նոր համակարգի տնտեսական, ֆինանսական, տեխոնոլոգիական և առավելևս մարդկային բազան:

Նրանց համար, ովքեր զանգվածային ոճիրների վրա են աշխատում, մասնավորապես 1915 թ. դեպքերի, շատ կարևոր էր զոհի դերը լքել, ավելի վերևից դիտել և վերլուծել այս դեպքերը: Վերլուծել ոչ միայն իբրև հայկական երևույթ, այլ ունիվերսալ, միջազգային երևույթ, զանգվածային ոճիրների  մի մաս:

Պատմաբանը իր դերի մեջ է՝ այսինքն ըմբռնել և որոշ կերպով աստիճանաբար հանրային կարծիքին փոխանցել իր հասկացած գիտելիքը: Նրբությունը հետևյալն է: Եթե վերցնենք հայկական և թուրքական պատմագրությունը, երբեմն շփոթություն կա, թե ո՞րն է պատմաբանի դերը ՝ պիտի դառնա դատախազ և որոշ կերպով դատավարություն պիտի պատրաստի, կամ պիտի մնա իր ավելի նեղ դերի մեջ:

Հարկավոր է զանազանել Հայկական հարցը և ցեղասպանությունը:  Հայկական հարցը գոյություն ուներ, կասկած չկա: Ավելի ներքին հարցեր էին, կապված հողատիրության, կամ քրդերի հետ հարաբերությունների, ներքին իշխանական համակարգի, ժողովրդավարացման և ընդհանրապես հայերի ամենօրյա ապահովություն հետ:

Նույն XVIII դարը, որը շեշտեց իր կրթված խավերի ինտերնացիոնալ գիտակցությունը (զանգվածները շարունակում էին մտածել և զգալ բացառապես տեղական համատեքստում),  նույնպես ականատես էր արդի ազգայնականության առաջին դրսևորումներին: Հետագա անտագոնիզմը ինտերնացիոնալիզմի և ազգայնականության միջև դեռևս լայնորեն հայտնի չէր: Նրանք ձևավորեցին նույն շարժման երկու կողմերը.