Տեխնոլոգիան չէ, որ որոշում է, այլ մշակութային յուրացման ձևը: Տվյալ ժողովրդի պրակտիկան, գործառական իրականությունն է իմաստներ հաղորդում նորամուծությանը: Մյուս կողմից, հնարավորությունները, որոնք բացվում են, նույնպես կարելի է օգտագործել տվյալ մշակույթի, տվյալ հանրության մեջ, եթե առկա է քննադատական մտածողություն և հասարակական համերաշխություն: