tOPICS

Գրավորը պետք է իր իմաստը ստանա իրավակիրառման պրակտիկայում՝ թե դատարանների, և թե ամբողջ կառավարման պրակտիկայում: Որովհետև այս պրակտիկան է որոշում գրավոր կանոնի իմաստն ու արժեքը: Սահմանադրությունը դա ընդամենը բուրգի վերևի մասն է, առանց սահմանադրականության այն դատարկ խոսք է:

Տեխնոլոգիան չէ, որ որոշում է, այլ մշակութային յուրացման ձևը: Տվյալ ժողովրդի պրակտիկան, գործառական իրականությունն է իմաստներ հաղորդում նորամուծությանը: Մյուս կողմից, հնարավորությունները, որոնք բացվում են, նույնպես կարելի է օգտագործել տվյալ մշակույթի, տվյալ հանրության մեջ, եթե առկա է  քննադատական մտածողություն և հասարակական համերաշխություն:

Երբ որ խնդիրը իրավունքի տեսակետից այն աստիճանի անխոցելի է, տարիների կամ ամիսների ընթացքում անխտիր բոլորին համոզում է, որ սա ճիշտ է: Երբ արդեն անլուծելի վիճակ է ստեղծվում երկրում, բոլորը գալիս են այդ ճշտի տակ նստում՝ ուրիշ ձև չկա:

Ուշագրավ է թռիչքային զարգացման կողմնակիցների դիմադրությունը ազգային պետության և քաղաքական ազգի կայացմանը: (...) ոչ թե լուծել նախորդ շրջանի անավարտ խնդիրը, այլ միանգամից գնալ դեպի առաջ, համայնքացում և ատոմիզացում բաց սահմանների և անպետականության համակարգում, իհարկե՝ կրկին չունենալով այդ նոր համակարգի տնտեսական, ֆինանսական, տեխոնոլոգիական և առավելևս մարդկային բազան:

Իշխող խավը, իր արժեքային էությունից ելնելով, չի կարողանում և չի ցանկանում դառնալ քաղաքական սուբյեկտ. այդ մարդիկ չեն պատրաստվում և ի վիճակի էլ չեն այս կամ այն ձևով, ցնցումային կամ էվոլյուցիոն ճանապարհով տեղափոխվել, վերափոխվել դեպի այլ որակ՝ քաղաքական և պետականաստեղծ: Հետևաբար, եթե իրենք չեն կարողանում ստանձնել այդ քաղաքական դերը և որակը, ապա ոչնչացնում են մնացած հասարակությունը: