tOPICS

«Կիլիկիան»՝ դա տեղափոխված հայեր չեն, այլ տեղափոխված Հայաստանը: Այստեղ է նրա սկզբունքային տարբերւթյունը Սեբաստիայից կամ Կեսարիայից: Հայկական պետություն, որտեղ իշխում էր «թագաւոր ամենայն Հայոց»-ը, չէր կարող Սփյուռք լինել:

1946 թ. սեպտեմբերի վերջին կիրակին շոգ ու արևոտ օր էր: «Տրանսիլվանիան» հանդարտ ու անշտապ հեռանում էր Բեյրութի առափնյա շրջաններից՚ իր հետ Հայաստան տանելով հինգ հազար «հաջողակ» ու կենսուրախ հայերի: Ծովափին հավաքված բարի կամեցող հարազատների և ընկերների հուզված բազմությունը ուրախությամբ ու նախանձով վերջին հրաժեշտն էր տալիս, իսկ սկաուտ տղաների խումբը Խորհրդային Հայաստանի օրհներգն էր երգում: