tOPICS

«Կիլիկիան»՝ դա տեղափոխված հայեր չեն, այլ տեղափոխված Հայաստանը: Այստեղ է նրա սկզբունքային տարբերւթյունը Սեբաստիայից կամ Կեսարիայից: Հայկական պետություն, որտեղ իշխում էր «թագաւոր ամենայն Հայոց»-ը, չէր կարող Սփյուռք լինել:

Մեր սփիւռքեան կուսակցութիւններուն համար աւելի հանգիստ է, յատկապէս վերջին 50 տարիներուն, խօսիլ Հայկական ցեղասպանութեան ճանաչման, Թուրքիո հետ յարաբերութիւններու, Թուրքիո հետ հողային պահանջի մասին, քան այն մասին, ինչ որ կարեւոր է այսօր Հայաստանի մէջ ապրող ժողովրդին համար՝ ունենալ պետութիւն, որ արդիւնաւէտ է, որտեղ մարդիկ չեն ուզէր արտագաղթել

Դաշնակցութիւնը աւելի ու աւելի կը մոտիկանայ Ամերիկային, միւս հոսանքները կը սկսեն աւելի մոտիկանալ Խորհրդային Միութեան եւ ասիկա յատկապէս 1950-ական թվականներուն շատ յստակ է եւ յատկապէս Մերձավոր Արևելքի մէջ՝ հիմնական թատերաբեմը Լիբանանը եւ Սուրիան կ'ըլլան:

Առաջին համաշխարհային պատերզամէն յետոյ հայերը, այսպէս կոչուած, հակա ստատուս-քուոյ կազմակերպութիւն էին: Վերսալեան համակարգը չէր տուած հայերուն այն, ինչ կ'ակնկալէին, այդ իմաստով Վերսալեան համակարգի բարեփոխումը կամ փլուզումը հայերուն համար նոր հնարաւորութիւններ կուտար:

1946 թ. սեպտեմբերի վերջին կիրակին շոգ ու արևոտ օր էր: «Տրանսիլվանիան» հանդարտ ու անշտապ հեռանում էր Բեյրութի առափնյա շրջաններից՚ իր հետ Հայաստան տանելով հինգ հազար «հաջողակ» ու կենսուրախ հայերի: Ծովափին հավաքված բարի կամեցող հարազատների և ընկերների հուզված բազմությունը ուրախությամբ ու նախանձով վերջին հրաժեշտն էր տալիս, իսկ սկաուտ տղաների խումբը Խորհրդային Հայաստանի օրհներգն էր երգում: