aUTHORS

Ուշագրավ է թռիչքային զարգացման կողմնակիցների դիմադրությունը ազգային պետության և քաղաքական ազգի կայացմանը: (...) ոչ թե լուծել նախորդ շրջանի անավարտ խնդիրը, այլ միանգամից գնալ դեպի առաջ, համայնքացում և ատոմիզացում բաց սահմանների և անպետականության համակարգում, իհարկե՝ կրկին չունենալով այդ նոր համակարգի տնտեսական, ֆինանսական, տեխոնոլոգիական և առավելևս մարդկային բազան:

Իշխող խավը, իր արժեքային էությունից ելնելով, չի կարողանում և չի ցանկանում դառնալ քաղաքական սուբյեկտ. այդ մարդիկ չեն պատրաստվում և ի վիճակի էլ չեն այս կամ այն ձևով, ցնցումային կամ էվոլյուցիոն ճանապարհով տեղափոխվել, վերափոխվել դեպի այլ որակ՝ քաղաքական և պետականաստեղծ: Հետևաբար, եթե իրենք չեն կարողանում ստանձնել այդ քաղաքական դերը և որակը, ապա ոչնչացնում են մնացած հասարակությունը: