XIX դարի կեսին պատմագրության տեսակետից մխիթարիստներն են որ իշխում էին: Ադոնցը քիչ ուշ է որ պիտի զարգանար և մարմնավորումն է XX դարի լավագույն համալասարական պատմաբանի, ինչը նորություն էր հայերի մոտ: Թուրքիայում մարդիկ որ պատմությունը գրում էին՝ վարժարանի ուցսուցիչներ, պատմության ուսուցիչներ էին... Ուրեմն, ևս նկատի պետք է առնել, որ այս թվականներին ավելի բանասիրությունն է որ իշխում էր համալսարանականների մեջ, քան զուտ պատմությունը, պատմությունը XX դարի հետագա զարգացում է: Ֆրանսիա, օրինակ, մեկ երկու հոգի կար որ հիմնական դեր խաղացին ազգի պատմությունը գրելու համար՝ անկասկած գաղափարախոսական պարունակությամբ, ցույց տալով, որ շատ հին ազգ են, նույն արժեքնրը են կիսում և այլն: Եվ այս մոտեցումը հայերի վրա ազդել է, կասկած չկա: Մարդիկ խորհում էին դպրոցների մեջ ազգային պատմություն դասավանդել, բայց սխալ է խոսել պատմական գիտության մասին, որոշ չափով, այո, պատմագրություն, բայց ավելի գաղափարախոսական մոտեցումով...:
* * *
Նայեցեք, Աբդուլ Համիդի ընդդիմությունը գտնվում էր կամ Փարիզում կամ Ժնև: (...) Ամբողջ օսմանական էլիտը, բարձր պաշտոնյաները և այլն՝ կրթության լեզուն ֆրանսերեն էր, և երբ թղթագրությունները կնայենք, մասնավորապես դիվանագիտական, ապա լեզուն ֆրանսերենն էր:
* * *
Հարկավոր է զանազանել Հայկական հարցը և ցեղասպանությունը: Հայկական հարցը գոյություն ուներ, կասկած չկա: Ավելի ներքին հարցեր էին, կապված հողատիրության, կամ քրդերի հետ հարաբերությունների, ներքին իշխանական համակարգի, ժողովրդավարացման և ընդհանրապես հայերի ամենօրյա ապահովություն հետ: Հիմնական հարցը սա էր՝ ապահովությունը: Եվ քիչ օրենք մտցնել, այլևս թույլ չտալ, որ գյուղացիները ենթակա լինեն այս տրիբալական (ցեղապետական) համակարգին: Բայց սա մեկ բան է: (...) Ցեղասպանությունը բոլորովին տարբեր ընթացք է, դա պետք է շեշտել: Առաջին զանգվածային ոճիրները նպատակ ունեին հայերի վիճակը տկարացնել, ոչ սիստեմատիկ բնաջնջել: (...) Համիդյան ջարդերի հիմանական հետևանքը եղավ ընկերային (սոցիալական) և տնտեսական աղետը, ուրիշ բառ չկա: (...) Որոշ չափով հայկական հայրենիքը դատարկվում էր և հայկական էլիտաները սա հստակ գիտակցում էին, և դրա համար է որ այս կուսակցությունները զարգացան և ժողովուրդը լսեց իրենց որոշ չափով : Լսեց որովհետև հարցը կար, բայց այս ընթացքը եթե մի քանի տասնյակ տարի շարունակվեր այն արդյունքին կհասներ, որ հայությունը կանհետանար այս շրջաններում կամ չնչին ներկայություն պիտի ունենար: Սա 1915- ից տարբերվում է:
* * *
Հարցրեցիք, կարո՞ղ էր չպատահել ցեղասպանությունը: Այո՝ անշուշտ: Մթնոլորտ կա որ հղի է, բայց երբ հղի է նույնիսկ մտադրությունը, ցեղասպանություն չի պատահում: Ցեղասպանությոունը իրականացավ հիմնականապես որովհետև պատերազմական համատեքստն էր: Առանց պատերազմական համատեքստի ցեղասպանությունը չպիտի իրականանար այս արագությամբ՝ սա հստակ է: Երկրորդ կետը, որ ցեղասպանության իրականացման համար կարևոր եղավ, դա երիտթուրքերի ծայրահեղականացման նթացքն էր և անցումը բազմակուսակցական համակարգից միակուսակցական համակարգի: Այսինքն, (...) այսպիսի ոճիրը երբ պիտի կատարեք, նախընտրելի է, որ ընդդիմությունը չեզոքացված լինի: