vIDEO

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅՈՑ ԱՐԴԻ ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ -3

Պատմաբանը իր դերի մեջ է՝ այսինքն ըմբռնել և որոշ կերպով աստիճանաբար հանրային կարծիքին փոխանցել իր հասկացած գիտելիքը: Նրբությունը հետևյալն է: Եթե վերցնենք հայկական և թուրքական պատմագրությունը, երբեմն շփոթություն կա, թե ո՞րն է պատմաբանի դերը ՝ պիտի դառնա դատախազ և որոշ կերպով դատավարություն պիտի պատրաստի, կամ պիտի մնա իր ավելի նեղ դերի մեջ: Այսինքն, դեպքերը ըմբռնելու, այս հարցը, այս ժողովրդի, վերապրողների կրած դժվարությունները սկզբունքապես հասկանալու: Ես անձամբ այս ընթացքի մեջ եմ: Բայց նկատել եմ, որ գործակիցներ ունենք, որ ավելի թեքում ունեն դեպի դատախազի հոգեբանությանը, ինչը, ըստ իս, առողջ չէ: Հիմա պատմաբանի գործը կարող է պատահի, և հաճախ պատահում է, որ քաղաքական շրջանակները կարդան և օգտագործեն: Այս իրենց գործն է և նշվածը պատմաբանին որոշ չափով ավելի պատասխանատվություն պիտի տա, նա պետք է կշռված ձևով աշխատի:

 

*     *      *


Հոլոքոստի պարագայում այնքան հետազոտություններ են եղած, որ որոշ չափով մի այնպիսի տեղ ենք հասել, որ գրեթե միշտ կանդրադառնանք նույն թեմաներին: Ավելի հիշողության վրա է, որ կարելի է կենտրոնացում նկատել Հոլոքոստի պարագայում: Հայերի պարագայում շատ ուշ սկսեցինք կանոնավոր ուսումնասիրությունները՝  20 տարի առաջ: Մնացածը՝ XX դարի սկզբի աղբյուները օգտագործելով, նույն բաները կրկնելով, կես պատմական, կես միլիտանական (ռազմատենչ) մակարդակի վրա, հիմնված ավելի քարոզչական, քան գիտական հիմքի ՝ այս էր իրավիճակը: Իհարկե, մեկ-երկու բացառություններ եղան, բայց հիմնական գործ չկար: Հիմա, 20 տարվա ընթացքում հեղափոխություն եղավ և այլևս հնարավոր չէ ասել հայկական պատմագրություն կամ թուրքական պատմագրություն: Պատմագրություն կա, որ կապված է ցեղասպանության հետ և կան տարբեր մոտեցումներ: Նախ, միայն պատմաբաններ չէն, որ զբաղվում են այս թեմայով՝ կան իրավաբանության պատմության մասնագետներ, անտրոպոլոգներ, նույնիսկ գրականության գծով կամ փիլիսոփայության միջոցով են փորձում վերլուծել: 
 

*     *     *


Երբ մասնագետ ես ամենից չնչին փաստաթուղթը քեզ կարևոր բան է հաղորդում, և այնտեղ, որտեղ ոչ-մասնագետը կարող է սովորական մի բան տեսնել, դու կարող ես մեկնաբանել և նկատել որ հիմնարար նշանակություն ունի այդ փաստաթուղթը:

 

*     *     *


Ինչ  վերաբերվում է արդի պատմությանը: Ամենքս էլ գիտենք, որ սովետական համակարգի մեջ ավելի գաղափարախոսական բնույթ էր կրում այս աշխատանքը, քան զուտ գիտական: Եթե համամատենք հնագույն և միջնադարյան շրջանի հետ, որ փայլուն մասնագետներ  ենք ունեցել , և կա ավանդություն մինչ այսօր՝ շարունակվում է Պարույր Մուրադյանի, Բաբկեն Հարությունյանի և ուրիշների ավանդությունը, ապա արդի պատմության համար  կասկած չկա որ գրեթե ամայի հիմքի վրա է, որ ոչ թե վերսկսել ենք, այլ ուղղակի սկսել ենք աշխատել 90 –ականների սոսկալի սոցիալական պայմաններում: 

 

Դիտել Youtube-ում ՀԱՄԱՏԷՔՍՏ հանդեսի ալիքով

oN THE TOPIC

Նրանց համար, ովքեր զանգվածային ոճիրների վրա են աշխատում, մասնավորապես 1915 թ. դեպքերի, շատ կարևոր էր զոհի դերը լքել, ավելի վերևից դիտել և վերլուծել այս դեպքերը: Վերլուծել ոչ միայն իբրև հայկական երևույթ, այլ ունիվերսալ, միջազգային երևույթ, զանգվածային ոճիրների  մի մաս:

Հարկավոր է զանազանել Հայկական հարցը և ցեղասպանությունը:  Հայկական հարցը գոյություն ուներ, կասկած չկա: Ավելի ներքին հարցեր էին, կապված հողատիրության, կամ քրդերի հետ հարաբերությունների, ներքին իշխանական համակարգի, ժողովրդավարացման և ընդհանրապես հայերի ամենօրյա ապահովություն հետ:

Я хочу поговорить о промежуточном времени, которое великий французский историк Фернан Бродель называл temps de la conjoncture. Это именно время чего-то, это некая эпоха, которая может продолжаться и десятилетия, и многие века.