vIDEO

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅՈՑ ԱՐԴԻ ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ -1

XIX վերջին - XX դարի սկզբին հայությունը վերածնունդ էր ապրում և ժողովրդավարացման  ընթացքի պատճառով մտավորականությունը ոտքի ելավ: XX դարի վերջին քառորդում նոր երևույթ առաջացավ՝  մտավորականներ, որոնք ավելի համալսարանականներ էին, ավելի գիտական մոտեցումով էին աշխատում: Եվ առաջին շրջանի պատմաբանները բավականին կարևոր դեր խաղացին այս ուղղության մեջ: Պատմաբանի գործը դեղի նման է, գրեթե հոգեբուժի աշխատանք է որ նա տանում է: Նրանց համար, ովքեր զանգվածային ոճիրների վրա են աշխատում, մասնավորապես 1915 թ. դեպքերի, շատ կարևոր էր զոհի դերը լքել, ավելի վերևից դիտել և վերլուծել այս դեպքերը: Վերլուծել ոչ միայն իբրև հայկական երևույթ, այլ ունիվերսալ, միջազգային երևույթ, զանգվածային ոճիրների  մի մաս: Հիմա մասնագետները XX դարին նոր անուն են տվել՝ անվանում են «ցեղասպանությունների դար»: Եվ այս ավելի ընդհանուր համատեքստի մեջ է որ պետք է տեղադրել և դիտել երևույթը...

 

*    *    *


 XX դարի հասարակական (ընկերական) կյանքի մասին գրեթե ոչինչ  չգիտենք: ...Պոլիսի մասին գաղափար ունենք: Բայց երբ գավառների մասին է խոսքը, քիչ  տեղեկություններ ունենք քրդա-հայկական հարաբերությունների վերաբերյալ, քիչ  տեղեկություններ՝ իշխանության քաղաքականության մասին, պետության կենտրոնացման  ծրագրի մասին, բայց խոր հարցերը նոր կսկսենք ըմբռնել: Մեկ կետի վրա շեշտը պիտի դնեմ: Նոր ենք սկսել հասկանալ օսմանական համակարգի հետևանքները XIX դարի երկրորդ կեսին:

 

*    *     *

 

Մինչև արդյունաբերության հեղափոխությունը խնդիր չկար: Քաղաքական և ռազմական ֆունկցիաները պահպանում էին տիրող (մահմեդական) տարրի համար, բայց արդյունաբերական զարգացման կապակցությամբ, որը կապված էր Արևմուտքի ավելի ազդեցիկ ներկայությամբ Օսմանյան կայսրությունում, մասնավորաբար հայերը և հույները, որ ամենից կարևորագույն խմբերն էին, սկսեցին արհեստավորի մակարդակից  շարժվել դեպի արդյունաբերության զարգացման, սկսեցին իրենց զավակներին ուղարկել Արևմուտք: Եվ այս է որ  հեղափոխություն ստեղծեց, համայնքների մեջ, (...) և ամիրաները մի քանի տարվա մեջ իրենց դերը բոլորովին կորցրին:

Այս հիմնական փոփոխությունները, կասկած չկա, որ կարևոր դեր ունեցան այն լարվածության մեջ, որ կամաց-կամաց զարգացավ տիրող (մահմեդական) և ենթակա խմբերի միջև: Որովհետև տնտեսական, հասարակական և մտավորական-կրթական զարգացման տարբերությունը տարեցտարի ավելի զգալի էր:  Հայերի պարագայում այս նոր շունչը առիթ տվեց որ ներքին (համայնքային) համակարգը ավելի լավ կազմակերպվի պատրիարքարանի շուրջ, թույլ տվեց որ գրեթե երեք հազար դպրոց մատակարարվի, հարյուր հիսուն հազար աշակերտ: Հայակակն և հունական համակարգի մեջ գրեթե եվրոպական, և մասնավորաբար, ֆրանսիական դաստիրակչական  համակարգն էր որ գործում էր: Ուրեմն, կարծես թե նույն երկրի մեջ կողք կողքի ապրում էին բոլորովին տարբեր զարգացումի ուղիներով: Եվ, կշեշտեմ, որ լարվածությունը հավանաբար իր հիմքը ունի այս հասարակական փոփոխությունների մեջ:  

 

*    *     *


Թուրքական պատմագրությունը  գրեթե համոզել էր ամենքին որ այս հայերը անկախություն էին փափագում կամ պայքարում էին անկախության համար: Բոլորովին սխալ է այս կարծիքը: Հայերի այսպես էին վերլուծում  հարցը՝ նրանք գիտակից էին, որ կայսրության մաս են կազմում և իրենց փափագն էր որ օգնեն փոխել ներքին սիստեմը, այսինքն աշխարհիկ իշխանություն կերտելու համար, հիմնված ոչ կրոնական հիմքերի վրա: Անշուշտ, դա դյուրին խնդիր չէր: ... Երևակայեցեք, գտնվում եք տրիբալական (ցեղապետական) աշխարհում, որի իշխանության մոդելը բոլորովին տարբեր է... Միայն էլիտաները (ընտրախավերը), որոնց հետ հայ հեղափոխականները հարաբերություն են ունեցելև իրար որոշ չափով հասկացել են՝  երիտթուրքերն էին: Երիտթուրք էլիտաները նույնպես ցանկանում էին կրոնից ազատվել՝  երկիրը արդիացնելու համար, մյուս կողմից գիտակցում էին, որ ամենից աշխույժ տարրերը տանելու համար այս ընթացքը ՝ ոչ մահմեդական տարրերն էին: ...Երևակայեցեք, երազ կար արևմտյան մշակույթ ներմուղելու՝ քաղաքական և այլ, և մյուս կողմից, այս գործը տանելու համար կարիք կար միջակ դասակարգի (միջին խավի) մեջ, որ գույություն չուներ: Կամ, եթե կարելի է ասել միջակ դասակարգ՝  իսլամական շրջանակներում այն ներկայացնում էին
բարձր կամ միջին պաշտոնյաները և զորքերի սպաները: Բայց զուտ առևտրական կամ արդյունաբերական առումով կամ հույներն էին՝ արևմտյան մասերում, կամ հայերը՝ արևելյան մասերում: Այս է իրականությունը և նրանց համար սա գլխացավ էր, և ցեղասպանությունը որոշ չափով կատարվեց այս իրավիճակը փոխելու, վերակշռելու համար:

 

Դիտել Youtube-ում ՀԱՄԱՏԷՔՍՏ հանդեսի ալիքով

 

oN THE TOPIC

Հարկավոր է զանազանել Հայկական հարցը և ցեղասպանությունը:  Հայկական հարցը գոյություն ուներ, կասկած չկա: Ավելի ներքին հարցեր էին, կապված հողատիրության, կամ քրդերի հետ հարաբերությունների, ներքին իշխանական համակարգի, ժողովրդավարացման և ընդհանրապես հայերի ամենօրյա ապահովություն հետ:

Պատմաբանը իր դերի մեջ է՝ այսինքն ըմբռնել և որոշ կերպով աստիճանաբար հանրային կարծիքին փոխանցել իր հասկացած գիտելիքը: Նրբությունը հետևյալն է: Եթե վերցնենք հայկական և թուրքական պատմագրությունը, երբեմն շփոթություն կա, թե ո՞րն է պատմաբանի դերը ՝ պիտի դառնա դատախազ և որոշ կերպով դատավարություն պիտի պատրաստի, կամ պիտի մնա իր ավելի նեղ դերի մեջ:

Я хочу поговорить о промежуточном времени, которое великий французский историк Фернан Бродель называл temps de la conjoncture. Это именно время чего-то, это некая эпоха, которая может продолжаться и десятилетия, и многие века.